Հրատապ թեմա Հայաստանում
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան
2019 թ. հուլիսին կայացած Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում «Ալեքսանդր» հյուրանոցի Կարաս սրահում Առողջապահության ազգային ինսիտուտը կազմակերպել էր «ՇՄԶ ազգային մոդելը․ ներկան և ապագան» թեմայով մասնագիտական սատելիտային գիտաժողով, որի համանախագահներն էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ․ Մանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ա․ Բազարչյանը, համագումարի համանախագահ Գ․ Յաղջյանը։
Հրավիրված հյուրերի շարքում էին ԱՆ խորհրդատուներ, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական ուսումնական հաստատությունների, դեղագործական կազմակերպությունների ղեկավարներ։ Բանախոսներ էին՝ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը՝ «Բարեփոխումներ ՇՄԶ ազգային մոդելում․ Մարտահրավերները և զարգացման ուղիները» զեկուցումով, Մարտին Ալեքսանյանը, ով ներկայացրեց ու մանրամասնեց բջջային հավելվածն ու հիմնական նպատակները։
Այնուհետև, ելույթ ունեցան Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի զարգացման գծով փոխտնօրեն Համբարձում Սիմոնյանը՝ «Շարունակական մասնագիտական զարգացման կայուն մոդելի ձևավորումը Հայաստանի և Արցախի առողջապահության մասնագետների համար» զեկուցումով, Օստեպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբայանը՝ «Շարունակական կրթության հավատագրման դերը ասոցիացիաների գործունեության մեջ՝ Օստեպորոզի հայկական ասոցիացիայի օրինակով», Ջերրի Մանուկյանը (Կալիֆոռնիա)՝ «ՇՄԶ հիմնադրույթները․ Նպատակների սահմանում», Ջալիմ Բալկիզովը (Ռուսաստան)՝ «Շարունակական կրթությունը Ռուսաստանում», Բեռնարդ Մալեթը (CPME էլեկտրոնային առողջապահության աշխատանքային խմբի նախագահի տեղակալը)՝ «ՇՄԶ/ՇԲԿ զարգացման հեռանկարները Եվրոպայում (EACCME 2.0)»:
Նրանք խոսեցին իրենց երկրում ներդրված փորձի մասին, ներկայացրին մանրամասներ։ Իսկ համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանը խոսեց շարունակական բժշկական կրթության զարգացման հայեցակարգի մասին։
2019թ. հոկտեմբերին կայացած Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովի շրջանակում Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի զեկույցը նվիրված էր մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին
Ս․ Սարգսյանը նշել է, որ 2015-ից Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, որով երկրում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միջազգային պահանջներին համապատասխանող համակարգ, որի համաձայն, բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց։
Աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենալու նպատակով բուժաշխատողները պետք 5 տարվա ընթացքում որոշակի քանակությամբ կրեդիտային միավորներ հավաքեն:
Մասնագետի փոխանցմամբ՝ գործում է հետևյալ կարգը. «Ավագ բուժաշխատողները պետք է 220 կրեդիտային միավոր ձեռք բերեն, դեղագետները` 160 միավոր, միջին բուժանձնակազմը` 140 միավոր, դեղագործները` 100 միավոր»:
Ս. Սարգսյանն ընդգծեց, որ տարբերում են կրեդիտների 3 տեսակ:
«Առաջինը՝ տեսական կրեդիտներ։ Տրվում են տեսական գիտելիքների ձեռքբերման համար (մասնակցություն մասնագիտական սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին և այլն)։
Երկրորդը՝ գործնական կրեդիտներ։ Տրվում են գործնական հմտությունների զարգացման համար (մասնակցություն վարպետաց դասերին եւ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման դասընթացներին):
Երրորդը՝ ինքնակրթության- ինքնազարգացման կրեդիտներ։ Տրվում են ինքնակրթության համար (մասնակցություն առցանց և հեռավար դասընթացներին, գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում եւ այլն)»։
Իր խոսքում Ս. Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում կրեդիտները տրվում են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, ուստի ՇՄԶ միջոցառման կազմակերպիչները պետք է դիմեն նախարարությանը:
«Հավաստագրման Ազգային կենտրոնի միջոցառման ծրագրի գնահատման եւ սահմանված չափորոշիչների համապատասխանության դեպքում միջոցառումը կճանաչվի կրեդիտավորված և մասնակիցներին կշնորհվեն կրեդիտային միավորներ:
Խիստ կարևորում ենք լուրջ ապացուցողական հենքով ռուսերեն և անգլերեն տեղեկատվական բազաների հասանելիության ապահովումը մեր բուժաշխատողների համար»։
16.09.2020 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ